«Իզմիրլյան» հիմնադրամը Մեղրիում մշակութային ժառանգության պահպանման խոշոր ծրագիր կիրականացնի19 հոկտեմբերի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Մեղրիում նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում: Գրեգ Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ու նշել, որ նշված ոլորտների զարգացման նպատակով կառավարությունը ևս նախատեսում է տարբեր նախագծեր: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով նշված ոլորտներում կապահովվի առաջընթաց և զարգացում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Հայաստանում իր գործունեության գրեթե 30 տարիների ընթացքում «Իզմիրլյան» հիմնադրամը հովանավորել է տարբեր ոլորտներում իրականացվող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |