Զեյնալյան. Շատ մեծ, շատ մարդասիրական համաներում է լինելու19 հոկտեմբերի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատել է իր հայտարարությունը, որ Հայաստանում առաջիկայում հայտարարվող համաներումը աննախադեպ մեծ է լինելու։ «Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականցվելու է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության անունից ժեստը անում է իր նկատմամբ ոտնձգություն իրականացրած մարդկանց համար», - ասել է Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։ Ինչ վերաբերում է համաներման տակ ընկնող դատապարտյալների թվին, ապա նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը չի կարող այս պահին որոշակի թիվ ասել։«Շատ մեծ, շատ մարդասիրական համաներում է լինելու», - հայտարարել է նախարարի պաշտոնակատարը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք համաներման նպատակը քրեականատարողական հիմնարկները բեռնաթափելն է`Զեյնալյանը պատասխանել է, որ այս պահին հանրապետության քրեակատարոական հիմնարկները ծանրաբեռնված չեն։ «Ես պնդում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա։ Չեք գտնի մի դեպք, որ երկու դատապարտյալ քնեն մեկ անկողնու մեջ», - ասաց նա։ ՀՀ հառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչև այդ քննարկումները փակ են Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |