Facebook-ին դատի են տվել տեսանյութերի դիտումների քանակն ուռճացնելու համար19 հոկտեմբերի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը կարող էր իմանալ և միտումնավոր սխալ տվյալներ ներկայացնել գովազդային ընկերություններին և ԶԼՄ-ներին սոցցանցում տեսաբովանդակության դիտումների քանակի մասին: Այդ մասին ասվում է կոլեկտիվ հայցում, որը ներկայացվել է ընկերության դեմ մի խումբ գովազդատուներից: Գովազդատուներն իրենց ջանքերը կենտրոնացրել են սոցցանցի վրա, քանի որ վերջինս պնդում էր, որ օգտատերերը Facebook-ում ավելի շատ ժամանակ են ծախսում տեսահոլովակներ դիտելու վրա, քան մյուս հարթակներում, գրում է «Կոմերսանտը» The Wall Street Journal-ի վրա հղումով: Ինչպես ասվում է հայցում, տեսանյութերի դիտումների հաշվարկման ալգորիթմում խնդիրներ էին հայտնաբերվել դեռևս 2015-ին: 2016-ին այդ մասին սոցցանցի տնօրենին է հայտնել նույնիսկ ընկերության տեխնիկական տնօրենը, սակայն իրավիճակը շտկելու համար ոչինչ չի ձեռնարկվել: Նրանք պնդում են նաև, որ Facebook-ն ուռճացրել է տվյալները 2,5-ից մինչև 10 անգամ: Ընկերությունում հայցն «անհիմն» են համարում և հայտարարում են, որ սոցցանցը զգուշացրել է գովազդատուներին չափումների հետ խնդիրների մասին դեռևս 2016-ին՝ հենց որ դրանք հայտնաբերվել են: Ըստ սոցցանցի, չափումների անճշտությունները կազմել են 60-80%: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |