ՀՀ նախագահն ու Երևանի քաղաքապետը քննարկել են մայրաքաղաքի զարգացման հեռանկարները19 հոկտեմբերի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության: Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպումից հետո նախագահն ու քաղաքապետն այցելել են «Երևան իմ սեր» հիմնադրամ: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: «Երևան իմ սեր» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին: ՀՀ նախագահը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: «Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երևանի ճարտարապետական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը: Հիմնադրամը նպատակ է հետապնդում պահպանել և վերականգնել Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների և կրկին կիրառելի դարձնելով դրանք' բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները և կյանքի որակը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |