Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներին տանջանքների են ենթարկում 5 հունիսի 2008 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի չորս քաղաքացիներին տանջանքների են ենթարկում, ասել է Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, Հայաստանի ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության ղեկավար, գնդապետ Արշակ Կարապետյանը: «Մենք վկայություններ ունենք, որ մեր քաղաքացիները բարոյական եւ ֆիզիկական ճնշման են ենթարկվում: Ես տեղյակ եմ, որ այնտեղ անգամ առաջարկություններ են հնչում տարբեր քիմիական նյութեր օգտագործելու վերաբերյալ` ճնշում գործադրելու նպատակով»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կարապետյանը:Նրա խոսքերով, տանջանքների միջոցով ադրբեջանական կողմը փորձում է գերիներից խոստովանություն ստանալ, որ նրանք հետախույզներ են հանդիսանում, եւ փորձում էին դիվերսիա կատարել Ադրբեջանի տարածքում: «Մենք երբեք չենք լքում մեր քաղաքացիներին: Վաղ թե ուշ նրանք բոլորը կվերադառնան հայրենիք»,- ասել է Կարապետյանը, ընդ որում նշելով, որ գերեւարվածների կյանքին վտանգ չի սպառնում: Կարապետյանը նաեւ նշել է, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմը Հայաստանի հետ չի կապվում, ինչի պատճառով հնարավոր չէ բանակցությունները շարունակել: «Եթե ադրբեջանցիները ցանկանում են փոխել խաղի կանոնները, ապա մենք կգնանք դրան: Սակայն այդ դեպքում մեր պատասխանը կլինի բավական կտրուկ: Իսկ դեռեւս մենք ձգտում ենք կարգավորել իրադրությունը ընդունված միջոցներով»,- ասել է Կարապետյանը: Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը նշել է, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի մեջ մեղադրելու օրինական իրավունք չունի: «Այժմ Ադրբեջանում փորձում են ինչ-որ կերպ հիմնավորել մեր քաղաքացիների ձերբակալությունը, ինչ-որ օրենք հարմարեցնել: Երեկ, օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ հայերը ձերբակալված են «Ադրբեջանի Պաշտպանության նախարարության օրենսդրության համաձայն»,- ասել է Շահսուվարյանը: Նրա խոսքերով, Նորադուզի եւ Գավառի չորս բնակիչները ապրիլի 28-ին Նախիջեւանի տարածքում պատահմամբ են հայտնվել, այն բանից հետո, երբ փորձել են «հարաբերություններ պարզել» զորամասի տարածքում: «Տասներեք երիտասարդներ փորձել են «հարաբերություններ պարզել» այդ զորամասում ծառայող իրենց ընկերոջ հրամանատարի հետ: Այն բանից հետո, երբ հրամանատարը նախազգուշական կրակ է արձակել օդ, նրանք նստել են մեքենաները, եւ նրանցից չորսը պատահաբար անցել են սահմանը»,- ասել է Շահսուվարյանը: Նա նաեւ հավելել է, որ միջադեպի բոլոր 13 մասնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |