Սևանը 40,000 բնակչի սպասարկող բարձրակարգ ԲԿ ունի![]() 20 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Սևան քաղաքում շահագործման է հանձնվել նորակառույց բուժկենտրոն. բացման հանդիսավոր արրարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարկայանության հետ կապերի վարչությունը։ ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի մոտ 40,000 բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ: ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային ծրագրով ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1. 275 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության միջոցներից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1, 20 մլրդ (80%): Կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բուժպարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտրաձայնային հետազոտման սարք, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարք, անզգայացման սարք, դեֆիբրիլյատոր, ժամանակակից լաբորատոր սարքեր և ոչ միայն: Մի շարք սարքավորումների տրամադրումն ընթացքի մեջ է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |