Կանադական ISB ինժեներական ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ կհիմնի20 հոկտեմբերի 2018 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցելած կանադահայ գործարար Գևորգ Թորոսյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) աջակցությամբ հիմնում է ISB ինժեներական ընկերության հետազոտական կենտրոնը Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։ Ադամյանի հետ հանդիպմանը ընկերության ներկայացուցիչները քննարկել են արտադրանքի կազմակերպման, ինչպես նաև հարակից երկրերի շուկաներ արտահանման հարցեր։ Ընկերությունը անվտանգության սարքավորումներ է արտադրում, որոնք ամրացվում են արտադրական տարբեր սարքերի ու մարդու աշխատանքի ժամանակ սենսորներով բլոկավորում սարքերը, որ աշխատակիցները չվնասվեն: «ISB-ի հայկական մասնաճյուղում այս փուլում software-ի կատարելագործմամբ են զբաղվելու, իսկ մյուս փուլում արդեն սարքավորումները արտադրվելու են Հայաստանում: Հետաքրքիր է, որ այս սարքերի կարևոր մասերից մեկը արդեն երկար տարիներ արտադրվում է Գորիսում, և մեր հայրենակիցները այս մասը տարիներ շարունակ արտահանել են Կանադա` այնտեղ ամբողջական արտադրությունը կազմակերպելու նպատակով: Պարոն Թորոսյանի հետ պայմանավորվել ենք, որ շուտով Հայաստանում պիտի կազմակերպենք սարքերի արտադրության ամբողջ ցիկլը` ծրագրայինից մինչև ֆիզիկական»,- գրել է Ադամյանը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվել է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |