Դիանա Գասպարյանը՝ ՀՀ առաջին կին քաղաքապետ

Դիանա Գասպարյանը՝  ՀՀ առաջին կին քաղաքապետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը՝ դառնալով ՀՀ առաջին կին քաղաքապետը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:

Քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 25,647 հոգուց քվեարկությանը մասնակցել է 8848-ը։ Գասպարյանը ստացել է 4519 քաղաքացու ձայնը։

Համայնքում առաջադրվել էր 12 թեկնածու։

Դիանա Գասպարյանը եղել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը՝ մինչև քաղաքապետ ընտրվելը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---