$4 մլն պետբյուջեից՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը![]() 22 հոկտեմբերի 2018 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից հատկացվել է 1.967 մլրդ դրամ կամ ավելի քան $4 մլն: Այս մասին PanARMENIAN.Net -ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 2018 թվականի պետական բյուջեով գագաթնաժողովի անցկացման համար արտաքին գործերի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 1,438 մլրդ դրամ: Ավելի ուշ՝ ընթացիկ տարվա օգոստոսին, կառավարության համապատասխան որոշումներով, գագաթնաժողովի կազմակերպմանը հատկացվել է լրացուցիչ 120 մլն դրամ և մոտ 409 մլրդ դրամ գումար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և «Երևան 2800»-ի միայն համերգային միջացառումների կազմակերպման համար ապրիլի 14-ին ՀՀ կառավարության և ֆրանսիական «Աժանս պյուբլիկս-գրուպ» ընկերության հետ կնքվել է €2,12 մլն-ի պայմանագիր։ Մինչդեռ, ըստ գերմանական Deutsche Welle-ի, գագաթնաժողովի բոլոր միջացառումների իրականացմանը հատկացվել է մոտ €2 մլն։ Այդ գումարը տրվել է ինչպես ՀՀ պետական բյուջեից, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և այլ գործընկերների կողմից։ Երևանում հոկտեմբերի 11-12 կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |