ՀՀ նախագահը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

ՀՀ նախագահը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում կմասնակցի նաև Crans Montana միջազգային հեղինակավոր ֆորումի 20-րդ տարեկան նստաշրջանի բացմանը և տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին, ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ, ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---