Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդակցությանը22 հոկտեմբերի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահը Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու հրավերով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական ավանդական հարաբերություններին, երկու ժողովուրդների մշակութային առնչություններին և պատմական այլ թեմաների նվիրված համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով, հայտնում է ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է կայանար Երևանում հոկտեմբերի վերջում, կանցկացվի Մոսկվայում՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |