Փաշինյան. Կապանում երկրի ղեկավարի սատարած թեկնածուի պարտությունը ժողովրդավարության հաղթանակն է22 հոկտեմբերի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասել է, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններում Կապանում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի պարտությունն անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանին ժողովրդավարության հաղթանակն է: «ՏԻՄ ընտրություններում արձանագրվել է Թավշյա հեղափոխության ևս մեկ կարևոր արդյունք, որ ընտրական գործընթացում ամեն ինչ որոշում է քաղաքացին: Սա աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ վարչապետը սատարում է մեկ այլ թեկնածուի, բայց հաղթում է մեկ ուրիշը, սա ժողովրդավարության կարևորագույն հաղթանակն է, և իշխանությունը որևէ փորձ անգամ չի ձերնարկել քաղաքացու ընտրությունը որևէ կերպ սեփական ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար», - ասել է Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է նաև մյուս համայնքների ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուներին: Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Հայաստանի 4 քաղաքում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել: Չորս քաղաքներից երեքում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 |