Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ եղել է, սակայն, ցավոք, կողքից որոշ ուժերի ճնշման ներքո մեր երկիրը հեռացվեց միջնորդությունից»,-հայտարարել է Բաքվում Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխ Էթթարը



Նրա խոսքերով, եթե երկու կողմերից առաջարկություն լինի, նրա երկիրը պատրաստ է կրկին միջնորդական առաքելություն ստանձնել հակամարտության կարգավորման գործում: «Թեեւ ես բավարար չեմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Իրանը հավանություն է տալիս բանակցություններին այդ շրջանակներում: Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նոր նախարար Սեյրան Օհանյանի այցին Իրան, ապա հայ նախարարի հետ հանդիպումներում չեն քննարկվել Ադրբեջանի դեմ ուղղված հարցեր»,-ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---