ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումն ԱԺ-ում չի ընդունվել22 հոկտեմբերի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքում փոփոխությունների երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումն ԱԺ-ում չի ընդունվել: Որոշման նախագիծը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց՝ կողմ քվեարկեց ընդամենը 44 պատգամավոր: ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է եղել: Կառավարությունը սկզբում առաջարկում էր նախագիծը քննարկել և ընդունել 24 ժամվա ընթացքում, սակայն, լսելով պատգամավորների դժգոհությունը, առաջարկեց այն ընդունել 72 ժամվա ընթացքում: Այսինքն՝ և առաջին, և երկրորդ ընթերցումների համար տրվում է 72 ժամ, հայտնում է Panorama.am-ը։ Քվեարկությունից հետո լարվածություն սկսվեց նիստերի դահլիճում։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ օրինագիծը քննարկել, քվեարկել և հետո միայն հասկանալ՝ ինչ է պահանջում օրենքը ստեղծված իրավիճակում: Նշենք, որ խորհրդարանում գրանցված պատգամավորների թիվը 57 է, մինչդեռ սահմանադրական համարվող ԸՕ ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ը, այսինքն՝ 63 պատգամավորի ձայն: Այնուհետև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է օրենքի նախագիծը: «Նախագծում մասնավորապես առաջարկվում է՝ ընտրություններն անցկացվելու են համամասնական ցուցակներով, գոյություն ունեցող ռեյտինգային ցուցակների վերացում։ Խորհրդարան ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս: Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն դարձնելով 4 հազար հինգ հարյուրապատիկ: Առաջարկվում է նվազագույնը երեք կուսակցությունների և դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողովում ներկայացված լինել առնվազն 4 կուսակցություն կամ դաշինք և մանդատների բաշխումը իրականացնել նրանց միջև, այսինքն՝ 2 տոկոս հավաքած 4-րդ ուժը կարող է անցնել խորհրդարան»,- մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը:։ Ըստ նախագծի, առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունել է Հայաստանի ժողովրդի՝ երկրում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան, այս մասին նշված է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության մեջ։ «Ընդունում ենք Հայաստանում ստեղծված յուրահատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերանայել Ընտրական օրենսգիրքը՝ համապատասխան միջազգային չափանիշներին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |