ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նոր Ընտրական օրենսգրքին22 հոկտեմբերի 2018 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: «Միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ քննարկմանն արդեն ասել ենք, որ քանի որ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող սրան դեմ լինել»,- ասել է Ռուստամյանը: Ըստ խմբակցության ղեկավարի, օրենսգրքում դրական տեղաշարժեր կան և պատճառ չունեն դեմ քվեարկելու: «Միևնույն ժամանակ այս ընտրական օրենսգրքով հապշտապ ընտրությունների գնալը սխալ են համարում: Օրենսգրքի ընդունման համար 24-ժամյա ռեժիմի ընդունումը ևս սխալ է համարում», - ասել է նա՝ հավելելով, որ օրենսգրքում իրենց երեք առաջարկը չի ընդունել ժամանակի սղության պատճառաբանությամբ: Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |