Տոնոյանը Ջուլիանիին է ներկայացրել ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը

Տոնոյանը Ջուլիանիին է ներկայացրել ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ ՏոնոյանըՀայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին էներկայացրել է ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը:

Ջուլիանին Հայաստանում է Ռուսաստանիհայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով, մասնավոր այցով:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:

Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ջուլիանին Երևանում մասնակցում է Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---