Ամերիաբանկը $20 մլն վարկային պայմանագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ

Ամերիաբանկը $20 մլն վարկային պայմանագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում:

Ամերիաբանկը Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին գործընկերն է, որն այս ծրագրի շրջանակներում ստացել է վարկ: Վարկն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կանաչ տնտեսության» ֆինանսավորման մեխանիզմն օգնում է ձեռնարկություններին ներդնել կլիմայի փոփոխության հարմարեցման ևմեղմացման տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---