Միրզոյան. «Իմ քայլը» պատրաստ է արատահերթին թե առաջարկվող, թե գործող օրենքով![]() 23 հոկտեմբերի 2018 - 09:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինչպես կառավարության կողմից առաջարկվող, այնպես էլ գործող Ընտրական օրենսգրքով։ Նրա խոսքով, ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները ժողովրդավարական, առաջադիմական և «շահավետ էին առաջին հերթին հենց ոչ առաջատար, ոչ իշխանական քաղաքական ուժերի համար»: «Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին», - գրել է Միրզոյանը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |