Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ է հայտնաբերվել![]() 23 հոկտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իրավապահ մարմինները միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ սարք են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն The New York Times-ի վրա հղումով: Ուեսթչեսթերի ոստիկանությունը պատմել է, որ պայթուցիկով փաթեթը հայտնաբերել է Բեդֆորդում Սորոսի կեցավայրի աշխատակիցը: Նա գտածոն տարել է մի ամայի տեղ, որից հետո հայտնել է իրավապահ մարմիններին: Մասնագետները վերահսկվող պայթյուն են իրականացրել: Պարբերականը նշում է, որ Սորոսն այժմ տանը չի գտնվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սորոսի հիմնադրամը կասկածվում է քաղաքականությանը միջամտելու մեջ և արտաքսվել է Բուդապեշտից: 2015-ին ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչել օտարերկրյա ոչ առևտրային «Բաց հասարակություն» և «Աջակցություն» հիմնադրամ-կազմակերպությունները, որոնց հիմնադիրը Ջորջ Սորոսն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |