ՀՀ-ում դպրոցականների ակնային զննումների ծրագիր է մեկնարկել23 հոկտեմբերի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը: Ծրագիր սկսվել է Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտները ստացել են «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը նախատեսված է տարրական դպրոցի երեխաների համար և նպատակ ունի խաղերի, վարժությունների և հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով սովորեցնել՝ ինչպես պետք է պահպանել աչքի առողջությունը, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Ձեռնարկը մշակվել է Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում և որպես ուսումնաօժանդակ գրականություն հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման առնչությամբ և շեշտել. «Էլեկտրոնային սարքավորումներից շատ օգտվող մեր երեխաները տեսողության խնդիրներ ունեն և վաղ տարիքում հայտնաբերումը խիստ կարևոր է: Այս նախագծի շրջանակում մինչև տարեվերջ կստուգվի մոտ 10 հազար աշակերտ` Երևանի և մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով:Բոլոր այն աշակերտները, ովքեր կարիք կունենան, կանցնեն ավելի լուրջ հետազոտություններ: Այս փուլն հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունը կքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն և տեսողական խնդիրները վաղ հայտնավերվեն: Օգտվելով առիթից ես նաև կոչ եմ անում ծնողներին ավելի հետևողական լինել այս հարցում և հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից և պլանշետներից օգտվելը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով՝ երեխաների տեսողական առողջության պահպանման ծրագրի և «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման մեկնարկը Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների միամսյակում առանձնահատուկ կարևորություն ունի, և ուրախալի է, որ այն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ։ Դպրոցականների ակնային զննման ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորմներով անցկացվում է դպրոցականների ակնային զննում, որը նախնական ախտորոշում է իրականացնում և հնարավորություն տալիս արդյունքները պահպանել էլեկտրոնային եղանակով՝ հետագայում երեխայի առողջությանը հետևելու և տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով: Առավել խորացված հետազոտության կամ բուժման կարիք ունեցողները ուղեգրվելու են ակնաբուժական կենտրոններ: Դպրոցականների ակնային զննման ծրագրի հաջորդ բաղադրիչը «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրումն է, որն այժմ պատրաստման փուլում է և հասանելի է լինելու դպրոցների բժշկական անձնակազմին, ծնողներին և մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |