Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում գործարարներին է ներկայացրել ՀՀ ներդրումային դաշտը23 հոկտեմբերի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն Vertex Venture Holdings վենչուրային ընկերության, շվեյցարական Swiss Sustainable Finance, գերմանական հանրահայտ Siemens ընկերությունների խմբի մեջ մտնող Siemens Financial Services կազմակերպության ղեկավարության հետ։ Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր: Քննարկվել են նշված ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նրանց փորձը մեր երկրում ներդնելու, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություններին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելելու և համագործակցության շուրջ կառավարության հետ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։ Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող և հեռանկարային ուղղությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵՏՄ անդամ երկրների միջև, հատկապես որ դրա համար առկա են բոլոր պայմանները: Siemens Financial Services ընկերության հետ քննարկվել է էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ նշվել է, որ Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, կարող է կամուրջ լինել դեպի եվրասիական շուկաներ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Vertex Venture Holdings-ը վենչուրային ֆոնդերի համաշխարհային ընկերություն է, որը գլխավորապես կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության ոլորտներում վենչուրային ներդրումների հնարավորությունների վրա: Swiss Sustainable Finance- ը միավորում է 110 անդամ և գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ շվեյցարական բանկերը։ Նրա գործունեությունն ուղղված է «մաքուր տնտեսության» գաղափարին և մաքուր ինդուստրիայի զարգացմանը, ինչն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար։ Ընթերցեք նաև.«Ֆրանկ Մյուլլերի» ղեկավարներն ուզում են ընդլայնել մասնակցությունը ՀՀ և Արցախի զարգացմանը Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |