Ալեն Սիմոնյան. ԱԺ-ում չկա այնպիսի ուժ, որը կարող է 53 ձայնով Փաշինյանի օգտին քվեարկություն կազմակերպել![]() 23 հոկտեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ դահլիճում չկա այնպիսի մի ուժ, որը կարող է 53 ձայնով կազմակերպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու կողմ քվեարկություն: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունեն, որ ՀՀԿ խմբակցությունը հոկտեմբերի 24-ին կքվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Վստահ չեմ, որ այդ ցանկության պարագայում նրանք կարողանալու են 53 ձայն ապահովել։ Ես դա համարում եմ ոչ խելամիտ քայլ կամ խելագարության կանխավարկած»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Անդրադառնալով այն հարցին թե ինչու որոշեցին այնուամենայնիվ վարչապետի թեկնածու առաջադրել՝ պատգամավորը ենթադրել է, որ իրավաբաններն են նման խորհուրդ տվել։ «Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է առաջադրվի այս փուլում։ Կարծում եմ, որ իմաստն այն է եղել, որ ավելորդ խոսակցությունների տեղիք չտա»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ԵԼՔ-ը չի՞ պատրաստվում քվեարկել սեփական թեկնածուի օգտին՝ պատգամավորն ասել է, որ ինքն անձամբ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին, որպեսզի վերջինս չընտրվի։ Ինչ վերաբերում է ԸՕ-ն կրկին խորհրդարան բերելու նախաձեռնությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ամեն ինչ ավելի ակնհայտ կլինի ԱԺ արտահերթ նիստում։ Անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ չընտրվելու հանգամանքին՝ պատգամավորը նշել է, որ ԱԺ-ն ոչ միայն ինքն իր գործունեությունն է խանգարում, այլ նաև մնացած պետական ինստիտուտների, ինչն էլ ևս մեկ փաստ է, որ խորհրդարանն օր առաջ պետք է ցրվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Ըստ նրա ծրագրի, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, ինչից հետո խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրություններում խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |