Վանաձորում ալկոհոլային խմիչքի գործարան է հայտնաբերվել (վիդեո) 23 հոկտեմբերի 2018 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի աշխատակիցների հետ, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վանաձորի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան: Իշխան Աբրահամյանի տան, ավտոտնակի և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերվեց շշալցված ու դրոշմավորված՝ 489 շիշ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի կեղծ օղիներ, շշերի խցաններ, ապակյա տարբեր տարողություններով կոնյակի և օղու դատարկ շշեր, 1160 հատ օղու ակցիզային կեղծ դրոշմանիշներ, 56 հատ «Արարատ» գրառմամբ կոնյակի կեղծ ակցիզային դրոշմանիշեր, 55 հատ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի շշալցված, դրոշմավորված, կեղծ կոնյակներ: Ըստ Իշխան Աբրահամյանի՝ դրանք շշալցնում ու դրոշմակնիքում է ինքը՝ հետագայում վաճառելու համար: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով /կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք՝ իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը/: Կատարվում է քննություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |