Մելիքյան. Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը նորարար-փորձարարական արվեստ է![]() 24 հոկտեմբերի 2018 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջադրմանը վարչապետի պաշտոնում, կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը նորարար-փորձարարական արվեստի դրսևորում է։ «Սահմանադրությունը իրավունքի մասին է, իսկ իրավունքը՝ ողջամտության ու տրամաբանության։ Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը՝ ի հակակշիռ իմաստային մոտեցման։ Դա վատ ուղերձ է, քանի որ մտավախություն է ստեղծում առ այն, որ նույն մարդիկ նույն իրավամտածողությունը կդրսևորեն նաև շատ ավելի կարևոր՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում»,-ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։ Մելիքյանը նշել է նաև, որ դա վատ ուղերձ է հայ ժողովրդի լայն զանգվածներին՝ չխորշելու ամենայն ֆիկտիվից ու արհեստականից: Հոկտեմբերի 24-ին մեկնարկել է ԱԺ նիստը. գրանցվել է 61 պատգամավոր:Նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը. միակ թեկնածուին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը: Համաձայն Նիկոլ Փաշինյանի ծրագրի, խորհրդարանը երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրի, որից հետո ԱԺ-ն օրենքի ուժով կարձակվի. դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |