ՊՆ խումբը Մոսկվայում կմասնակցի «Ինտերպոլիտեխ-2018» միջազգային ցուցահանդեսին

ՊՆ խումբը Մոսկվայում կմասնակցի «Ինտերպոլիտեխ-2018» միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա: Խումբը մասնակցելու է հոկտեմբերի 23- 25-ը Մոսկվայում անցկացվող «Ինտերպոլիտեխ-2018» պետության անվտանգության ապահովման միջոցների 22-րդ միջազգային ցուցահանդեսին:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը Մոսկվայում կմասնակցի նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի հերթական նիստին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է Ուզբեկստանում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---