Փաշինյան. ԱԺ պատգամավորը մեղադրվում է ՀՀ պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործով, կալանավորվելու է![]() 24 հոկտեմբերի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ պատգամավորներից մեկը մեղադրվում է ՀՀ պատմության ամենախոշոր կոռուպցիոն բնույթի քրեական գործով: «ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական գործ կա, որն արդեն 100%-ով ապացուցված է: Արդեն երկու ամիս է՝ պաշտոնական մի թղթի ենք սպասում, որը ստանալուն պես պատգամավորին կալանավորելու ենք: Բայց արդեն երեք ամիս է՝ չենք կարողանում այդ թուղթը ստանալ. այն նաև կապված է օտարերկյա դիվանագիտական ներկայացուցչության հետ», - ասել է Փաշինյանը: Ըստ նրա, այդ գործընթացում կա նաև տվյալ երկրում ՀՀ դեսպանատան թերացման հարցը: Փաշինյանը չի բացառել նաև, որ այդ պատգամավորը լավ կապեր ունի այդ երկրում: «Անընդհատ ձգում են այդ պատասխանը, լավ, կարող են մի շաբաթ էլ ձգել, մի ամիս էլ, բայց այդ պատգամավորը, միևնույնն է, կալանավորվելու է: Այդ գործն իր թելերով տանելու է դեպի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ», - ասել է Փաշինյանը: 2018 -ի ամռանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |