Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերի 11-ին Փարիզում24 հոկտեմբերի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում նոյեմբերի 11-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը: Փարիզում նոյեմբերի 11-ին տեղի կունենան Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսություններ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Անշուշտ, նախագահ Թրամփին շատ հաճելի կլինի հանդիպել Ձեզ Փարիզում, այդ միջազգային հանդիպման շրջանակում»,-ասել է Բոլթոնը, գրում է Deutsche Welle-ն: Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ նախնական պայմանավորվածությունը հանդիպման մասին ձեռք է բերվել Բոլթոնի հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի և ՊՆ ղեկավարի հետ հանդիպումներում: Ըստ նրա, նախատեսվում է, որ Փարիզում հանդիսություններից հետո նախագահները նաև «նորմալ երկկողմ հանդիպում» կունենան: Պուտին-Բոլթոն հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Թրամփի խորհրդականը Մոսկվա է ժամանել այն ժամանակահատվածում, երբ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շուտով մտադիր է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |