ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն նաև Արցախ![]() 24 հոկտեմբերի 2018 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ըստ ԱԳՆ-ի, Հայաստանից և Ադրբեջանից բացի տարածաշրջանային այցի շրջանակում միջնորդները կմեկնեն նաև Արցախ, հայտնում է Aysor.am-ը: Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը՝ շեշտելով, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |