ԱԳՆ. ՀՀ-ին վստահեցրել են, որ Բաքվին վաճառված ամերիկյան ուղղաթիռները քաղաքացիական են![]() 24 հոկտեմբերի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադռանալով Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը: Ինչ վերաբերում է բուն ամերիկյան ուղղաթիռների վաճառքին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքել է. «Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ նախատեսված արտակարգ իրավիճակներում կիրառելու համար և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն», հայտնում է Aysor.am-ը: «Սպառազինության մրցավազքը միշտ հայկական կողմի օրակարգում է և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին զերծ մնալ այն գործողություններին, որոնք նպաստելու են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին կամ անկայունությանը», - ասել է Աննա Նաղդալյանը: Նոր ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մասնավորապես նշելով. «Ամիսներ առաջ խոսեցի Bell 412 ուղղաթիռների մասին: Մեր հասաարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են և անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` Cayuse Warrior: Եթե նախորդ անգամ մեծ աղմուկ անեինք,նման բան չէր լինի: Ինձ համար կարևոր է հասկանալ, արդյոք սա որտեղի՞ց են ձեռք բերել և արդյոք այն վաճառվել է մեր՝ Սիրիա գնալու որոշումից հետո»: Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը՝ շեշտելով, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |