Փաշինյան. Պուտինը Գյումրիում տեսնելով մարդկանց վատ հագուկապը, հրահանգել է տրամաբանական գնով գազ վաճառել![]() 24 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձել է գազի սակագնի վերանայման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու՝ իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պայմանվորվածությանը: Նա նշել է, որ քննարկման ժամանակ Պուտինն իրեն ասել է, որ 2014 թվականին Գյումրի իր այցի ընթացքում, տեսնելով մարդկանց սոցիալական վատ վիճակը, անձամբ է հրահանգել է խելամիտ գնով բնական գազ վաճառել ՀՀ-ին: Ըստ Փաշինյանի, երբ հայտնել է Պուտինին, որ ՌԴ-ից մատակարարվող գազն այլ գնով է մտնում երկիր, բայց բոլորովին այլ սակագնով է հասնում սպառողին, վերջինս զարմացել է: «Նա այդ ժամանակ հիշեց Գյումրի իր այցը: Ինձ ասաց, որ այդ ժամանակ մարդկանց հագուկապից զգացել է, որ վատ սոցիալական պայմաններում են ապրում, այդ ժամանակ անձամբ հրահանգել է, որ գինը սպառողների համար տրամաբանական լինի», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են հասկանալ, թե ինչ է կատարվում և գալ եզրահանգումների: Ավելի վաղ ստեղծվել է ռուսական գազի գնի վերանայման շուրջ աշխատանքային խումբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |