Էգբերտ Յան. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից հետո Հայոց ցեղասպանության մասին բանավեճը կարող է դադարել

PanARMENIAN.Net - Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան շատ են տուժել ե'ւ նացիստներից, ե'ւ կոմունիստներից: Զանգվածային ոչնչացման քաղաքական ծրագրերը կարելի է անվանել ոչ թե ցեղասպանություն, այլ պոլիցիդ` քանի որ զոհվել են միլիոնավոր մարդիկ: Այդ մասին Վարշավայում ընթացող «Բեռլինի պատի անկումը` Բուդապեշտից մինչեւ Վիլնյուս» միջազգային գիտաժողովում հայտարարել է գերմանացի պրոֆեսոր Էգբերտ Յանը: «Նույն կերպ կարելի է մեկնաբանել նաեւ Թուրքիայի կողմից 1915 թվականին գործած Հայոց ցեղասպանությունը: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից հետո Հայոց ցեղասպանության մասին բանավեճը կարող է դադարել»,-նշել է նա, հաղորդում է Բալթիայի երկրների DELFI լրատվական պորտալը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---