WhatsApp-ը կսկսի օգտատերերին դեմքով և մատնահետքով տարբերակել![]() 24 հոկտեմբերի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերի թիմը շուտով օգտատերերի տարբերակման նոր գործառույթ կներմուծի հավելվածում՝ դեմքով և մատնահետքերով: Խոսքը WhatsApp-ի iOS-ի համար նախատեսված տարբերակի մասին է, iPhone-ի օգտատերերին մեսենջերը հասանելի կլինի Touch ID-ով կամ Face ID-ով, գրում է Ferra.ru-ն WABetaInfo ռեսուրսի վրա հղումով: WhatsApp-ի նոր հնարավորությունը հայտնաբերվել է հավելվածի վաղ թեստային ալֆա տարբերակում, որը դեռևս հասանելի չէ օգտատերերի լայն շրջանակին: Հավելվածի կարգաբերումներում նոր օպցիա է ավելանում Touch ID-ի կամ Face ID-ի համար, եթե սմարթֆոնը պիտանի է Face ID-ի համար: Ակտիվացումից հետո հավելվածը ամեն բացվելու հետ սկսում է լրացուցիչ ինքնանույնականացում պահանջել՝ ավելացնելով անվտանգության նոր մակարդակ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |