Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը եղանակը կտրուկ կցրտի՝ Արարատում և Արմավիրում մինչև -2![]() 24 հոկտեմբերի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։ Երևանում` հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է անձրև, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |