Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ

Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության առաջադրած թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ:

Փաշինյանին վարչապետ ընտրելու որոշմանը կողմ չի քվեարկել որևէ պատգամավոր, մեկ հոգի դեմ է քվեարկել, 11 հոգի՝ ձեռնպահ:

Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում (1-ին անգամվա քվեարկությանը) քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հետևաբար 7-օրյա ժամկետի ավարտից հետո պատգամավորները պետք է քվեարկեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուի կամ թեկնածուների օգտին կամ դեմ կամ ձեռնպահ։ Եթե այս անգամ էլ քվեարկությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված կհամարվի։

Խորհրդարանը մեկ շաբաթ ունի վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Ըստ Փաշինյանի ծրագրի, եթե ևս մեկ անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ, ապա կարձակվի, ինչին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---