Բոլթոն. ԼՂ կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի24 հոկտեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հավելելով, որ քննարկել է ԼՂ հարցն Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Նա նշել է նաև, որ մտադիր է ավելի մանրակրկիտ ծանոթանալ հարցին, հայտնում է Haqqin.az-ը: «Ես ժամանել եմ այստեղ, որպեսզ ավելի մանրակրկիտ ծանոթանամ հարցին: ԱՄՆ-ն հասկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ԱՄՆ-ն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է և Ադրբեջանի, և Հայաստանի համար»,-ասել է Բոլթոնը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան: Նրա այցը տարածաշրջանային է, նա արդեն եղել է Ռուսաստանում և Ադրբեջանում, իսկ Հայաստանից կմեկնի Վրաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերն անվտանգության ոլորտում»: Բոլթոնը պահպանողական դիվանագետ է համարվում, 2015-ին նա կոչ էր արել ԱՄՆ-ին ռումբ նետել Իրանի վրա: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Բոլթոնը նշանակվել է 2018-ի ապրիլին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |