ԵՊՀ-ն 20% լրացուցիչ զեղչ կանի Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների համար![]() 24 հոկտեմբերի 2018 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանը լրացուցիչ զեղչ կտրամադրի Ապրիլյան պատերազմի մասնակիցներին, հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը: Ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր), 30%-ից բացի կստանան նաև լրացուցիչ 20% զեղչ, որը նախկինում տրամադրվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի» համաձայն՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30%-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20%-ի չափով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |