«Կոմերսանտ». Կարեն Կարապետյանը կարող է «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ դառնալ![]() 25 հոկտեմբերի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է դառնալ ռուսական «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: Ինչպես գրում է «Կոմերսանտը», այդ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ՝ 2000-2010թթ. ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի տևական կարիերայի արդյունք: ՌԴ-ն նախկինում էլ է արտերկրից լոյալ քաղաքական գործիչների հրավիրել՝ այդպես, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ է: Ըստ պարբերականի աղբյուրների, Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Հրայր Սիմոնյանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը: «Զառուբեժնեֆտում» և «Ռոսիմուշչեստվոյում» չեն պատասխանել թերթի հարցմանը: «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը նշել է, որ Կարապետյանին լավ են ճանաչում ՌԴ գործարար շրջանակներում և նա կարող էր նման առաջարկ ստանալ: Աղբյուրը որպես Կարապետյանի մտերիմ ընկերներ է նշել ռուսաստանաբնակ գործարարներ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին: Կարեն Կարապետյանի նախկին մամուլի քարտուղար Արամ Արարատյանը թերթին ասել է, որ ոչինչ չգիտի հավանական նշանակման մասին՝ նշելով, որ այլևս իրավասու չէ մեկնաբանելու Կարապետյանին առնչվող տեղեկությունները: Կարեն Կարապետյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը 2016-ի սեպտեմբերին և հեռացավ կառավարությունից 2018-ի գարնանը՝ թավշյա հեղափոխությունից հետո: Հունիսին Կարապետյանը հեռացավ նաև ՀՀԿ շարքերից: Մայիսյան իրադարձություններից հետո նա հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել: Հեռանալով պաշտոնից՝ Կարապետյանը նոր վարչապետին մաղթել էր անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |