Փաշինյանը՝ Բոլթոնին հանդիպելուց հետո. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարող ենք նոր մակարդակի բարձրացնել![]() 25 հոկտեմբերի 2018 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը, գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»: «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը: Ավելի վաղ Բաքվում Բոլթոնը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Նա նշել է նաև, որ մտադիր է ավելի մանրակրկիտ ծանոթանալ հարցին: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |