Գարեգին Բ-ն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում25 հոկտեմբերի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ: Հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը: Արծարծվել են Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր: Զրույցի ընթացքում խոսվել է նաև Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Հայրապետական այցով Իտալիայում գտնվող կաթողիկոսին ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |