Բոլթոն․ ԱՄՆ-ն դեռ որոշում չունի Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերացման հարցում (թարմացված)25 հոկտեմբերի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դեռևս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսում 1992-ին և արգելում է կառավարական մակարդակով ԱՄՆ կողմից օժանդակությունը Բաքվին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը տասնամյակներ շարունակ պայքարում է 907-րդ ուղղումը չեղարկելու համար: «Այս պահին դեռևս որոշում կայացված չէ և չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը զենքի վաճառքը (Ադրբեջանին և Հայաստանին՝ խմբ.) ավելացնելու վերաբերյալ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից։ «Այս հանգամանքն, անշուշտ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի դա մեծ ազդեցության լծակ է տալիս Ռուսաստանին՝ կողմերի նկատմամբ և խաղաղության չի բերում», - նշել է Բոլթոնը: «Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ։ Մեր զենքն ու զինամթերքն այս պարագայում ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, սա մենք պետք է քննության առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում», - ասել է նա: Ավելի վաղ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները` չեղարկելու համար Ադրբեջանին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արգելքը: Խոսքն Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման մասին է, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այդ դրույթը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Գործադիր իշխանությունը պարտավոր չէ նույն քաղաքական գիծը վարել և, ըստ ԱՄՆ սահմանադրության, իրականում հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը: Շատ դեպքերում տարբեր նախագահներ կասեցրել են այս կամ այն դրույթի գործողությունը: Մենք մշտաpես դիտարկում ենք այդ հնարավորությունը՝ որոշելու համար անհրաժեշտ է դա թե ոչ»,-ասել է նա: Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը, գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |