Ռիոյի այրված թանգարանի ավերակներում արժեքավոր նմուշ են գտել![]() 25 հոկտեմբերի 2018 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Բրազիլիայի ազգային թանգարանի այրված ավերակներում գիտնականներին հաջողվել է գտնել հավաքածուի ամենաարժեքավոր նմուշներից մեկը: Դա Լուզիայի գանգն է, որն Ամերիկայում հայտնաբերված մարդու հնագույն մասունքն է: Լուզիայի գանգը 11 հազար տարվա պատմություն ունի: Երիտասարդ կնոջ մասնակիորեն պահպանված կմախքը բրազիլացի հնագետները հայտնաբերել էին 1975-ին: Անվտանգության նկատառումներով Լուզիայի գանգն ու ազդրոսկրի մի մասը պահվում էին առաջին հարկում, 3-րդ հարկում գտնվող մարդաբանական հավաքածուից առանձին: Ինչպես ասել է թանգարանի փոխտնօրեն Քրիստինա Սեռեժուն, ոսկրերը պահպանվել են միայն երջանիկ պատահականությամբ: Ապակյա քեյսի վրա, որտեղ պահվում էր ցուցանմուշը, մետաղյա արկղ էր ընկել՝ պաշտպանելով կրակից, գրում է BBC-ին: Գանգի ոսկորներն անջատվել են, քանի որ հալվել է դրանք ամրացնող սոսինձը, սակայն այն կարելի է նորից վերականգնել բեկորներից: Ավելի վաղ հաջողվել էր գտնել ևս մեկ արժեքավոր նմուշ՝ 4,5 մլրդ տարեկան Անգրա դուս Ռեյս հսկայական երկնաքարը: Այս գտածոները հույս են տալիս գիտնականներին, որ հրդեհի ժամանակ, գուցե, այլ նմուշներ էլ են պահպանվել: Լիարժեք որոնումները հնարավոր կլինի սկսել միայն 2019-ին, երբ հրդեհից մեծապես տուժած շենքը բավականաչափ կամրացվի, որպեսզի հնարավոր լինի այնտեղ անվտանգ աշխատել: Բրազիլիայի նախկին թագավորական պալատը, որն ավելի ուշ՝ 200 տարի առաջ, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI կողմից վերածվել էր Բրազիլիայի ազգային թանգարանի, այրվել էր սեպտեմբերի լույս 3-ի գիշերն: Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում մոտ 20 մլն նմուշ կար, այդ թվում անտրոպոլոգիայի, հնագիտության, ազգագրության, երկրաբանության ոլորտներից: Ներկայացված էր նաև Հին Եգիպտոսի ցուցադրությունը՝ մումիաներով և սարկոֆագներով, որը կայսր Պեդրու Առաջինի հավաքածուն էր, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն, ինկերի մշակույթը և այլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |