Ավելի քան 1.1 մլրդ դրամ հավելյալ՝ պետպատվերով վիրահատություններին

Ավելի քան 1.1 մլրդ դրամ հավելյալ՝ պետպատվերով վիրահատություններին

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հավելյալ միջոցներ՝ ավելի քան 1.111 մլրդ դրամ, կուղղի բնակչության համար առավել կարևոր ու անհրաժեշտ ուղղությունների. սրտի վիրահատությունների համար կհատկացվի ևս 416.3 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայություններին` 200 մլն դրամ, երեխաների բժշկական օգնությանը` 574.8 մլն դրամ, շտապօգնությանը` 120 մլն դրամ, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներծրագրային վերաբաշխումների ընթացքում առաջնահերթություն է համարվել մարզային կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ծավալների փոխհատուցումը:

Պետպատվերով հատկացված միջոցների սղության պատճառով մարզերից մայրաքաղաք հիվանդների հոսքը կրճատելու և քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ու ծախսերից զերծ պահելու նպատակով բյուջեի միջոցների վերաբաշխում կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվում մարզերային կազմակերպություններին ֆինանսների հատկացմանը, դրանց առավել արդյունավետ ու թիրախային ծախսմանը:

Առաջին անգամ վերաբաշխումների ընթացքում կիրառվել է նաև տարածաշրջանային համահարթեցման մոտեցումը` հաշվի առնելով նաև տվյալ բնակավայրի շահառուների քանակը, ինչը հնարավորություն է տալիս մարզերում գործող կազմակերպություններում իրականացնել նաև հերթագրված հիվանդների սպասարկում:

Մարզային կազմակերպությունների 2018 թվական պայմանագրային գումարներին ավելացվել է 804.8 մլն դրամ:

Վերաբաշխումների արդյունքում բոլոր կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների գծով առկա պայմանագրային գումարների գերակատարումները հիմնականում հատուցվել են: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ պետպատվերով հատկացված գումարները սպառվել են, սակայն տվյալ բուժհաստատությունը փաստացի մատուցել է պետպատվերով ծառայություն:

2018-ին պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 81.2 մլրդ ծախսային միջոց: 2017-ին սպասվող բյուջետային ավելացումներն ուղղվելու են գերակա նպատակների` բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայություններին նոր որակ, մակարդակ հաղորդելու և առաջնահերթ խնդիրներին նոր լուծումներ տալու հստակ նպատակադրմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---