Արցախում բնակարանաշինության և հիփոթեքի նոր ծրագիր կներդրվի![]() 25 հոկտեմբերի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Արցախում բնակարանաշինության և հիփոթեքի նոր ծրագիր կներդրվի: Այդ մասին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ օրերս նոր ծրագիրը կսկսի գործել: Նա հավելել է, որ 2019-ից սկսած բնակարանաշինության ոլորտում կլինեն նոր մոտեցումներ, որոնք դրական կանդրադառնան ինչպես Ստեփանակերտ քաղաքի, այնպես էլ գյուղական և մնացած քաղաքային համայնքների բնակիչների համար մատչելի պայմաններ ստեղծելու վրա, հայտնում է Արցախպրեսը: «ԱՀ նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել ենք մի քանի կարևոր փոփոխություններ՝ կապված պետության կողմից ստանձնած մեր քաղաքացիների որոշակի խմբերի բնակարանային ապահովության հարցերի վերանայմանը, ինչպես նաև կանոնակարգման փոփոխություններին: Դրանք նույնպես մինչև տարվա վերջ ԱՀ Կառավարության կողմից կընդունվեն և կսկսեն գործել 2019 թվականից: Մշակել ենք նաև բնակարանաշինության երկու նոր նախագծեր, որոնք կիրագործվեն Ստեփանակերտում: Առաջիկայում մենք այդ նախագծերը կներկայացնենք հանրությանը: Դրանք լինելու են մատչելի արժեքով սոցիալական բնակարաններ՝ սահմանափակ բնակտարածքով,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը: Նա նշել է, որ ԱՀ նախագահին ներկայացվել են հիփոթեքային գործող կարգում որոշակի փոփոխություններ ևս, որոնք նույնպես մատչելի կլինեն բնակիչներին: Նախատեսվում է նաև որոշակի սուբսիդավորման մեխանիզմների վերանայում: «Օրինակ՝ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ կատարվելու է սուբսիդավորման ավելացում: Նախատեսվում է նաև բնակարանաշինության ապահովման մատչելիությունը բարձրացնել ոչ միայն լրացուցիչ սուբսիդավորմամբ, այլև սոցիալական բնակտարածքների ստեղծման միջոցով՝ ընդհանուր բնակարանային ֆոնդի էժանացման հիման վրա: Ինչպես նաև նախատեսվում է վերանայված պայմանների գործողությունների տարածում նախկինում հիփոթեք ձևակերպած քաղաքացիների վրա, դրանք ևս համապատասխանեցնելով նույն չափանիշներին: Ծրագրից հնարավորություն կունենան օգտվել բոլոր քաղաքացիները»,- տեղեկացրել է Գ. Մարտիրոսյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |