Երգչուհի Շինեդ Օ'Քոններն իսլամ է ընդունել26 հոկտեմբերի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Իռլանդացի երգչուհի Շինեդ Օ'Քոնները դավանափոխ է եղել՝ իսլամ ընդունելով: Այս մասին երգչուհին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Նա նաև ընդունել է Շահուդա իսլամական անունը, ինչ արաբերենից թարգմանաբար նշանակում է «մարտիրոս»: «Ես հպարտ եմ մուսուլման դառնալուս համար: Սա ցանկացած ինտելեկտուալ աստվածաբանի փնտրտուքների տրամաբանական եզրահանգումն է: Բոլոր սուրբ գրքերի ուսումնասիրությունն առաջնորդում է դեպի իսլամ. այն դարձնում է մյուս բոլոր սուրբ գրքերն ավելորդ», - գրել է երգչուհին: Շինեդ Օ'Քոններն իռլանդացի երգիչ-երգահան է: Նրան հռչակ է բերել 1980-ականներին թողարկած The Lion and the Cobra ձայնասկավառակը: Երգչոհին համաշխարհային ճանաչման է հասել 1990 թվականին Nothing Compares 2 U երգի շնորհիվ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |