Ռուստամյանը դեմ չէ ԱՄՆ-ից զենք գնելուն. «Կարևոր է՝ ՀՀ-ն չկորցնի Ադրբեջանի հետ բալանսը»26 հոկտեմբերի 2018 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարությանը, նշել է՝ «կարևոր է, որ ՀՀ-ն պահպանի Ադրբեջանի նկատմամբ ռազմական հավասարակշռությունը ցանկացած, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ից զենք գնելու ճանապարհով»: «Կարևոր է, որ Հայաստանն ապահովի հավասարակշռությունը, կլինի դա ԱՄՆ-ից զենք գնելու, թե որևէ այլ ճանապարհով: Ադրբեջանն այսօր միայն ՌԴ-ից չէ, որ զենք է գնում, ըստ Բոլթոնի 80%-ն է ստանում ՌԴ-ից, իսկ մյուս 20%-ը քիչ չէ, ՀՀ-ն այդ հնարավորթյունն էլ չունի, և այս առումով կա մի բաց, որ Հայաստանը կարող է իր կենսական շահերից ելնելով լրացնել», - ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ Հայաստանն արդեն իսկ հետ է ընկել ռազմական զինանոցի կուտակման գործընթացում Ադրբեջանից: Հարցին, թե արդյոք դա չի առաջացնի ՌԴ-ի վրոդովմունքը, Ռուստամյանն ասել է, որ կա պարզ տրամաբանություն՝ կամ միջնորդները զենք չեն վաճառում հակամարտության կողմերին, կամ վաճառում են այնպես, որ ռազմական հավասարակշռությունը չխախտվի: «Մեր արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի մեր ազգային, կենսական շահերի վրա, և սա պետք է բոլորի կողմից հարգվի», - ասել է խմբակցության ղեկավարը: Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»: «Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար», - ասել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |