ՀՅԴ-ն առանձին կմասնակցի արտահերթին «որպես ընդդիմություն»26 հոկտեմբերի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով չի մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք ունենք մեր ասելիքը, մտահոգությունները: Տեսնում ենք որոշակի վտանգներ ներկա փուլում, և այդ առումով որպես ընդդիմություն մասնակցելու ենք ու ներկայացնելու ենք ժողովրդին մեր մոտեցումներն ու ասելիքները: Դաշնակցությունն առանձին է գնացել ընտրություններին միշտ, այն քաղաքական դաշտում ունի իր առանձնահատկությունները և գերադասում է այս անգամ էլ առանձին մասնակցել ընտրություններին», - ասել է Ռուստամյանը: Ավելի վաղ խորհրդարանը չի ընտրել վարչապետ: Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, այն կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |