Նոյեմբերի 17-ին «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարն է լինելու

Նոյեմբերի 17-ին «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարն է լինելու

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ստեղծման ընդլայնված նախաձեռնող խումբը հոկտեմբերի 26-ին հրավիրել է անդրանիկ նիստը՝ նպատակ ունենալով կազմակերպելու կուսակցության 2018 թ. նոյեմբերի 17-ին կայանալիք հիմնադիր համագումարը:

Նիստում որոշվել են նախաձեռնող խմբի կառուցվածքը և գործառույթները, նախաձեռնող խմբի անդամներին տրվել են առաջին հանձնառությունները համագումարի կազմակերպման և կուսակցության նոր անդամների ներգրավման վերաբերյալ:

Նախաձեռնող խմբի անդամները մտքեր են փոխանակել կուսակցության ծրագրի և կանոնադրության նախագծերի հիմնական դրույթների բովանդակության վերաբերյալ:

«Սասնա ծռեր» արցախյան կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը, հիմք ընդունելով իր որոշումները, արցախցիներին կոչ է արել ակտիվորեն անդամագրվել կուսակցությանը՝ այցելելով նախաձեռնող խմբի գրասենյակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայաստանյան «Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---