Բաղդասարյանը՝ զենքի մասով Բոլթոնի ասածների մասին. Մեզ դրդում են պատերազմի![]() 26 հոկտեմբերի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարությանը, նշել է, որ ճիշտ չի համարում նման հայտարարություններով շահագրգռելը, քանի որ «դրանով պատերազմի են դրդում ՀՀ-ին»: «Ես ճիշտ չեմ համարում նման հայտարարություններով շահագրգռելը, սա նշանակում է, որ մեզ դրդում են պատերազմի, որ ավելի շատ զինվենք: Մենք պետք է զերծ մնանք նման գայթակղություններից», - ասել է Բաղդասարյանը: Հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը, Արցախյան հակամարտության կողմերին զինելով, պատերազմ չի հրահրում, խմբակցության ղեկավարը նշել է, որ և ԱՄՆ-ն, և ՌԴ-ն՝ որպես հակամարտության միջնորդներ, պետք է զերծ մնան կողմերին զենք վաճառելուց: Ըստ Բաղդասարյանի, ՌԴ-ի կողմերին զենք վաճառելն «անթույլատրելի է, բայց դա չի նշանակում, որ սահմանափակ քանակով չի կարելի զինել կողմերին»: ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Բոլթոնի՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարության վերաբերյալ նշել է՝ «կարևոր է, որ ՀՀ-ն պահպանի Ադրբեջանի նկատմամբ ռազմական հավասարակշռությունը ցանկացած, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ից զենք գնելու ճանապարհով»: Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»: «Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար», - ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |