Դի Կապրիոն 6-րդ անգամ Սկորսեզեի ֆիլմում կնկարահանվի26 հոկտեմբերի 2018 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում: «Լուսնածաղիկը ոչնչացնողները» (Killers of the Flower Moon) ֆիլմը կլինի հոլիվուդյան աստղի և անվանի ռեժիսորի վեցերորդ համատեղ աշխատանքը: Երկուսն էլ արդեն ասել են, որ շատ ուրախ կլինեն նորից միասին աշխատել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան» The Variety-ի վրա հղումով: Խոսելով նյութի ընտրության մասին՝ Սկորսեզեն ասել է, որ ուղղակի սիրահարվել է Դևիդ Գրանի գրքին: «Ես միանգամից «տեսա» ամեն ինչ՝ մարդկանց, գեղարվեստական ձևավորումը, գործողությունը, ես գիտեի, որ այդ ամենը պետք է կյանքի կոչեմ կինոյում: Ես անչափ ուրախ եմ, որ աշխատելու են Էրիկ Ռոթի հետ, նա կզբաղվի ադապտացիայով, և ուրախ եմ նորից համագործակցել Լեոնարդո դի Կապրիոյի հետ,-հայտարարել է Սկորսեզեն: Նկարահանումները կսկսվեն հենց որ մասնակիցներն ավարտեն աշխատանքը գործող նախագծերում: Այժմ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվում է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, իսկ Սկորսեզեն նկարահանում է «Իռլանդացին» ֆիլմը: «Լուսնածաղիկը ոչնչացնողները» ֆիլմը լինելու է սպանությունների մասին, որոնք տեղի են ունենում հնդկացիական ցեղում 1920-ական թվականներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |