Երևանի փոխքաղաքապետերի թեկնածուները հայտնի են![]() 26 հոկտեմբերի 2018 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևանի փոխքաղաքապետեր նշանակելու մասին որոշման նախագծերը: Առաջին փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրված է Ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Քաղաքապետի մյուս երեք տեղակալի պաշտոնում առաջադրվել են Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանը: Ավելի վաղ, Կամո Արեյանն ազատվել էր Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից: Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում 81%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |